211652_close_icon
views-count8672 դիտում article-date 14:04 03-04-2018

Ալիկ Սարգսյանը նշանակվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ա. Սարգսյանը հանձնաժողովում կլրացնի Հրայր Թովմասյանի թափուր տեղը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ: Ապրիլի 3-ին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում Հրայր Թովմասյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Ես համոզված եմ, որ պարոն Սարգսյանի ներգրավվածությունը` որպես նախկին ոստիկանապետ և շատ հարգարժան մարդ, մեր հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության վրա էական և լուրջ ազդեցություն կունենա: Շնորհավորում եմ, պարոն Սարգսյան»,- ասաց Կոստանյանը: Մարտի 21-ին խորհրդարանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Հրայր Թովմասյանին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել է հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության անդամի տեղը թափուր էր մնացել Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո:

Նմանատիպ նյութեր