211652_close_icon
views-count4402 դիտում article-date 15:31 03-04-2018

Հայաստանում ՌԴ ռազմաբազայում ՌՈ ստորաբաժանման գործառույթը ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումն է. ՀՀ ՊՆ պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «[url=https://armenpress.am/arm/news/928519.html]Արմենպրես[/url]»-ի հարցմանն ի պատասխան նշում են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ձևավորում է ռազմական ոստիկանության հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումներ, որոնք առաջիկայում կընդգրկվեն միջազգային խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են բացառապես միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված գործառույթներ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928519.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր