211652_close_icon
views-count2821 դիտում article-date 12:07 03-04-2018

Սիրիայի Արևելյան Ղութայի բնակավայրեր Է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ

Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել են Արևելյան Ղութայի բնակավայրեր խաղաղ բնակիչների վերադարձը։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կենտրոնի պետ գեներալ Յուրի Եվտուշենկոյին, «Այսօրվա դրությամբ Արևելյան Ղութայի բնակավայրեր Է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ»,-նշել է նա: «Ազատագրված Էրբիլ, Զամալքա, Այն Թերմա, Ջաուբար բնակավայրերում կառավարական զորքերն անցկացնում են պայթյունավտանգ իրերի մաքրման միջոցառումներ, լուծվում են ենթակառուցվածքի վերականգնման առաջնահերթ խնդիրները՝ խաղաղ բնակիչների շուտափույթ վերադարձման համար»,- ասել է նա: Գեներալի խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ ապրիլի 1-ից զինյալներն ու նրանց ընտանիքների անդամները շարունակում են դուրս գալ Դումա քաղաքից. «Ներկայում դուրս են եկել ավելի քան 2 հազար զինյալներ և նրանց ընտանիքների անդամներ»:

Նմանատիպ նյութեր