211652_close_icon
views-count37250 դիտում article-date 10:12 03-04-2018

Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության «Եղնիկներ» լեգենդար զորամասի հերոս զինվոր տղերքը, ովքեր զորացրվել են, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 2-ին, Ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին, Արցախում հայտնի «Եղնիկներ» զորամասից պատերազմին մասնակցած, այժմ զորացրված առյուծ-տղաներն իրենց ծնողների հետ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմաններին, այնուհետև Ապրիլյան պատերազմում հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների գերեզմաններին: Տղաների հետ էր նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Իվանյանը: Այնուհետև ներկաներն ուղևորվեցին սեղանի շուրջ՝ հիշելու և պատվելու հերոսներին՝ խոստանալով, որ հերոսների կիսատ թողած գործը, եթե հարկ լինի, իրենք ավարտին կհասցնեն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+

Նմանատիպ նյութեր