211652_close_icon
views-count39698 դիտում article-date 22:59 02-04-2018

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նույնպես հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան քառօրյա պատերազի զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցները, Թումանյանի ԵԿՄ-ականները, քաղաքացիներ, դպրոցականներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկան «Ակներ» թաղամասի դպրոցականները, ինչես նաև «Լազուր» ժողգործիքների երգչուհիները: Ալավերդի քաղաքի Հաղթանակի հուշարձանի մոտ նախ ծաղիկներ խոնարհվեցին Քելբաջարի մարտերում ընկած ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին և հնչեց ՀՀ պետական օրհներքը: Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը շնորհակալություն հայտնեց Ապրիլյան պատերազմի մասնակիցներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Քելբաջարի մարտերին: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից էլ պատվոգրեր հանձնվեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր