211652_close_icon
views-count7505 դիտում article-date 18:51 02-04-2018

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները այցելել են հերոսների ընտանիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները՝ տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ: Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի: Այցելությունների նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել և վերարժևորել հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին ոգեշնչել նրանց օրինակով, հիշեցնել, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր