211652_close_icon
views-count5196 դիտում article-date 18:14 02-04-2018

2018թ.-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրվել է մահացության 11 դեպք. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ի 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Այն հիմնված է զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների վրա: 2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել Արցախի Հանրապետության, 2-ը՝ Հայաստանի Հնարապետության տարածքում: Դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ առողջական խնդիրների, 1-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զինված ուժերում մահացության դեպքերի թիվը նվազել է 6-ով. 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից 8-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Դրան հակառակ՝ 2018-ին 2-ով աճել է դժբախտ պատահարների թիվը: Արձանագրված 11 մահացության դեպքերից 10-ի դեպքում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, 1 զինծառայող դեպքի պահին գտնվել է արձակուրդում։ Դեպքերից 9-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր են հանդիսացել պաշտոնական աղբյուրները: [img]http://st0.shamshyan.com/editor/0675588001522676490717799.png[/img] [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]

Նմանատիպ նյութեր