211652_close_icon
views-count4167 դիտում article-date 15:57 02-04-2018

Պոլ Պոգբա. Դեռ վաղ է ասել, որ կհեռանամ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել իր հետագա կարիերայի հարցում: «Ես կցանկանայի խաղալ Նեյմարի, Մեսիի կամ Կրիշտիանուի հետ: Սակայն դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ փոխել ակումբը: Դեռ վաղ է խոսել այն մասին, որ կհեռանամ «Մանչեսթեր Յունայթեդից»: Իրավիճակը կարող է փոխվել: Ես Մոուրինյոյի հետ պրոբլեմներ չունեմ, ես չեմ ընտրում կազմը: Իրեն հարցրեք, թե ինչու եմ այդքան քիչ խաղում: Ես հարգում եմ նրա որոշումները», ասել է Պոգբան:

Նմանատիպ նյութեր