211652_close_icon
views-count4732 դիտում article-date 15:15 02-04-2018

Պուտինն ապրիլի 3-ին կայցելի Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաև միջազգային թեմաներով, այդ թվում Սիրիայի տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «2018 թվականի ապրիլի 3-ին և 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Անկարա»,- նշված է հաղորդագրության մեջ: Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը: «Կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր