211652_close_icon
views-count18284 դիտում article-date 23:32 01-04-2018

Գավառի մանկատան սաները նշեցին Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 1-ին Գավառի մանկատան սաները մեծ շուքով և բարձր տրամադրությամբ նշեցին Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

Ավանդույթին հավատարիմ մանկատուն այցելեցին հյուրեր` հանրապետության տարբեր շրջաններից և իրենց ջերմությունը, հոգածությունը հաղորդեցին մեր երեխաներին:

Բնականաբար հյուրերը դատարկաձեռն չէին եկել, տորթերից և քաղցրավենիքից բացի, մանկատան 10 երեխաներ, որպես խրախուսանք ստացան դրամական օգնություն ուսման առաջադիմության և օրինակելի վարքագծի համար:

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են, հոգատար և իրենց անմիջական ուշադրությամբ լավատեսություն և հույս են ներշնչում մեր երեխաներին վաղվա օրվա նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր