211652_close_icon
views-count6450 դիտում article-date 22:56 01-04-2018

Կիմ Չեն Ինը Փհենյանում ներկա է գտնվել հարավկորեական փոփ-երաժիշտների համերգին. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր կնոջ հետ այցելել է հարավկորեական երաժիշտների համերգին, որոնք համերգաշրջանով Փհենյան են ժամանել: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարությունը, համերգին ներկա են գտնվել նաև Հյուսիսային Կորեայի խորհրդարանի ղեկավար Կիմ Յոն Նամը և Կիմ Չեն Ինի քույրը՝ Միկ Յո Չժոնը: Նշենք, որ հարավկորեացի արտիստների և մարզիկների մեծ պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության սպորտի և մշակույթի նախարար Տո Չժոն Խվանը: Արտիստները Փհենյանում երկու համերգ են տալու, մարզիկները՝ թաեքվոնդոիստները, հյուսիսկորեական երկրի մայրաքաղաքում ցուցադրական ելույթներ կունենան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր