211652_close_icon
views-count17718 դիտում article-date 20:39 01-04-2018

Բենզեման Բեյլին թույլ չի տվել իրացնել 11մ. հարվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում՝ «Լաս-Պալմասի»հետ խաղում (3:0) «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հրաժարվել է 11մ հարվածի իրավունքը տալ թիմակից Գարեթ Բեյլին: 39-րդ րոպեին՝ 1:0 հաշվի ժամանակ ուելսցին Բենզեմային խնդրել է իրեն զիջել հարվածը կատարելու իրավունքը, սակայն ֆրանսցիացին հրաժարվել է և ինքն է իրականացրել հարվածը՝ գրավելով դարպասը: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» եվս մեկ 11 մ. հարվածի իրավունք է ստացել, և Բենզեման ինքն է գնդակը տվել Բեյլին, որն էլ իրացրել է հարվածը՝ դառնալով դուբլի հեղինակ: «Ռեալի» հաստիքային 11մ. հարված կատարողը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, բաց էր թողնում «Լաս-Պալմասի» հետ խաղը: Զիդանը նրան հանգիստ էր տրամադրել՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Յուվենտուսի» հետ խաղից առաջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր