211652_close_icon
views-count36766 դիտում article-date 22:00 01-04-2018

Մեսիի շքեղ գոլի շնորհիվ «Բարսելոնան» մոտ է պատմական ռեկորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի զարդը դարձավ «Սևիլյա»-«Բարսելոնա» հանդիպումը: Դաշտի տերերը փայլուն հանդիպում անցկացրեցին, հաշվի մեջ առջևում էին, ունեին երրորդ գնդակը խփելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն դրանք չիրացրեցին: Իսկ ահա «Բարսելոնան» հրաշքով կարողացավ խուսափել պարտությունից. ընդամենը մեկ րոպեում՝ 88-րդ և 89-րդ րոպեներին, Սուարեսի և Մեսիի գոլերի շնորհիվ կատալոնացիները կարողացան փրկել խաղը՝ 2:2: Այդպիսով, «Բարսելոնան»շարունակում է Իսպանիայի առաջնություններում իր անպարտելի հանդիպումների շարքը. թիմը արդեն 37 խաղ անընդմեջ չի ճաշակել պարտության դառնությունը: Վերջին անգամ կատալոնական ակումբը պարտվել է «Մալագային» (0:2)՝ 2016/17 մրցաշրջանի 31-րդ տուրում, 2017թ. ապրիլի 8-ին: «Բարսելոնային» ընդամենը մեկ խաղ է մնացել, որպեսզի կրկնի «Ռեալ Սոսյեդադի» պատմական ռեկորդը, որը 1983 թվականին 38 խաղ անընդմեջ չէր պարտվել Իսպանիայի առաջնություններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր