211652_close_icon
views-count28922 դիտում article-date 19:51 31-03-2018

Քաղսի գյուղի փոքրիկներն առաջին անգամ հանդիպեցին գրողների հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 31-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մանկապարտեզում կազմակերպվեց «Հանդիպում գրողի հետ» թեմայով ցերեկույթ։ Միջոցարմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» ամսագրի և հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Հակոբ Հարությունը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը, Քաղսի համայնքի ղեկավար Սահակ Ալեքսանյանը, Քաղսիի միջնակարգ դպրոցի տնօրեն Վաչագան Մելքոնյանը, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ: Երեխաները բուռն ոգևորությամբ դիմավորեցին գրողներին, նրանց համար արտասանեցին ժամանակակից մանկագիրների ոտանավորները։ Նշենք որ սա Քաղսիի մանկապարտեզի փոքրիկների առաջին հանդիպումն էր գրողների հետ: Երեխաները Անուշ Վարդանյանին նվիրեցին իրենց նկարած նկարները, որոնք շուտով կտպագրվեն «Ծիծեռնակ» ամսագրում: Այնուհետև գրողների միության նախագահը մանկական գրքեր նվիրեց երեխաներին՝ կարևորելով մանկական գրականության մասսայականացումը: Միլիտոնյանի խոսքով՝ գրողին պետք է սիրել իր կենդանության օրոք : Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումների շնորհիվ է, որ երեխաները մտերմանում են գրողների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր