211652_close_icon
views-count6659 դիտում article-date 18:44 31-03-2018

Կասպարովը 2018թ. աշխարհի առաջնության քաղաքական բոյկոտի կոչ է արել

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը արտասահմանյան գործիչներին կոչ է արել բոյկոտել 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Ռուսաստանում: «Մի քանի ամսից կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Երեք տարի առաջ հայտնի դարձավ Սառը պատերազմից ավարտից ի վեր ամենախոշոր դոպինգային համակարգի մասին: Ռուսաստանը՝ համակարգելով բոլոր ազգային կառույցները, հակադոպինգային համակարգը դոպինգայինի էր վերածել, որպեսզի Օլիմպիադա-2014-ում հնարավորինս շատ մեդալ ստանար: Որպես կանոն, ես դեմ եմ մարզական միջոցառումները բոյկոտելու քաղաքականությանը, քանի որ այն՝ իմ կարծիքով, պատժում է բացառապես մարզիկներին: Սակայն այժմ ես կողմ եմ Մոսկվայի ռեժիմի և Ռուսաստանի ղեկավարության կողմից իրականացվող թշնամական գործողությունների քաղաքական բոյկոտի օգտին», ասել է Կասպարովը:

Նմանատիպ նյութեր