211652_close_icon
views-count5887 դիտում article-date 16:30 31-03-2018

ՀՀ Նախագահը նոր դեսպան է նշանակել Ֆրանսիայում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել: Այդ մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Հասմիկ Տոլմաջյանին նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր