211652_close_icon
views-count23848 դիտում article-date 11:24 31-03-2018

Խոշոր հրդեհ Երևանում. Աթոյան փողոցի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվեց հրշեջների ու քաղաքացիների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աթոյան փողոցի 77 տան տանիքի մի մասում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արտակ Լալայանի գլխավորությամբ, և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արման Աբրահամյանի գլխավորությամբ: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել են կանխել կրակի տարածումը հարևան տներ, և արդեն ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են առաջացած հրդեհը: ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կրակն ամբողջությամբ մարել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր