211652_close_icon
views-count2961 դիտում article-date 13:38 31-03-2018

Առայժմ Ռուսաստանի հետ համագործակցություն ծավալել հնարավոր չէ. ՆԱՏՕ-ի գեներալ

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն առայժմ հնարավոր չէ իրականացնել, քանի դեռ Մոսկվան չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը։ Այդ մասին չեխական Aktualne թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը։ «Մենք ձգտում ենք խուսափել առճակատումից, սակայն չենք կարող արհամարհել փաստը, որ Ռուսաստանը խախտում է միջազգային նորմերը»,-ասել է գեներալը։ Հավելել է, որ դաշինքում ցանկանում են ՌԴ-ի հետ երկխոսություն ծավալել, սակայն ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման դեպքից հետո հարաբերությունների լարվածության ֆոնին դա հնարավոր չէ իրականացնել։

Նմանատիպ նյութեր