211652_close_icon
views-count3548 դիտում article-date 12:45 31-03-2018

Թրամփը սառեցնում է Սիրիայի համար նախատեսված 200 մլն դոլարի հատկացումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դադարեցնել Սիրիայի վերականգնման համար նախատեսված 200 մլն դոլարի հատկացումը։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրների։ Աղբյուրների տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թրամփը ԶԼՄ-ներից իմացել է, որ Վաշինգտոնը «պարտավոր է» հավելյալ գումար հատկացնել Սիրիայի վերականգնման համար։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան զորքը կարող է լքել Սիրիան «Իսլամական պետության» դեմ հաղթանակ տանելուց հետո։

Նմանատիպ նյութեր