211652_close_icon
views-count48328 դիտում article-date 22:49 30-03-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վանաձորցի 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Ցականյանը Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյաթազա գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 MT 379 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի քարերի և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ցականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Է. Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր