211652_close_icon
views-count21431 դիտում article-date 21:22 30-03-2018

Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Ահարոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։

Նմանատիպ նյութեր