211652_close_icon
views-count10243 դիտում article-date 21:04 30-03-2018

Հայաստանը գլխավորել է հակասեմականություն ունեցող երկրների ցանկը

Աշխարհի տարբեր երկրներում հանրային կարծիքի հետազոտմամբ զբաղվող ամերիկյան [url=http://www.pewresearch.org/fact-tank/2018/03/28/most-poles-accept-jews-as-fellow-citizens-and-neighbors-but-a-minority-do-not/ft_18-03-26_polandholocaustlaws_map/]Pew Research Center[/url] վերլուծական կենտրոնը հրապարակել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում հակասեմականության մակարդակը պարզելու նպատակով անցկացված սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց՝ հակասեմականության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հայաստանում՝ 32%: Այնուհետև հակասեմական բարձր մակարդակի առումով հաջորդում են Լիտվան (23%) ու Ռումինիան (22%): Մինչդեռ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 14%, Վրաստանում հրեաների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք է հայտնել հարցվածների 13%-ը: Սոցհարցման արդյունքում նաև պարզվել է, որ ուղղափառ քրիստոնյաների 17 և կաթոլիկների 16%-ը չի ցանկանում ապրել հրեաների հարևանությամբ: Բացի այդ, նշվում է, որ յուրաքանչյուր 5 հարցվածից մեկն ասել է, որ չէր ցանկանա իր երկրում տեսնել քաղաքացիություն ստացած հրեաների: [img]http://st0.shamshyan.com/editor/0298951001522424656403646.png[/img]

Նմանատիպ նյութեր