211652_close_icon
views-count6035 դիտում article-date 19:30 30-03-2018

Դիվանագիտական պատերազմ է սկսվում. euronews

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ դիվանագետների դուրսբերման ռուսական որոշումը հիմնավորված չէ, և Ռուսաստանը չպետք է վարվի որպես տուժող: Հայտնում է [url=http://ru.euronews.com/2018/03/30/ru-russia-diplomats-expelled]euronews[/url]-ը: Նշվել է նաև, որ Մոսկվայի այս քայլը ցույց է տալիս, որ ՌԴ-ն ներկայումս շահագրգռված չէ դիվանագիտական հարաբերությունների մեջ: Վաշինգտոնը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլերի դիմելու: «Մենք չենք համարում այս քայլը որպես պատասխան դիվանագիտական միջոց: Բրիտանական քաղաքացու և նրա դստեր դեմ սարսափելի հարձակման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը: Կրկնեմ, դա նշանակում է, որ Ռուսաստանը խախտել է քիմիական զենքի արգելքի համընդհանուր կոնվենցիան, օգտագործելով «Նովիչոկ» թույնը: Եվ այո, մենք դրան շատ լուրջ վերաբերվեցինք»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: Ռուսաստանը հերքում է իր որեւէ ներգրավվածությունը հատուկ ծառայության նախկին սպայի և նրա դստեր հանդեպ մահափորձին: Հինգշաբթի օրը, հղում անելով բժիշկներին, հայտնի դարձավ, որ դարձավ, որ աղջկա՝ Յուլյա Սկրիպալի վիճակը զգալիորեն բարելավվել է, իսկ Սերգեյ Սկրիպալը դեռևս կայուն ծանր վիճակում է:

Նմանատիպ նյութեր