211652_close_icon
views-count9441 դիտում article-date 19:04 30-03-2018

Ֆրանսիայում ապաստանած լրագրող Ռահիմ Նամազովն ու կինը զինված հարձակման են ենթարկվել

Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովն ու կինը, որոնք տարագիր ապրում էին Ֆրանսիայում, անհայտ անձանց կողմից զինված հարձակման են ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Թուլուզից ոչ հեռու, Կոլոմյե համայնքում տեղական ժամանակով առավոտյան 9-ին: Նամազովի ավտոմեքենային մեկ այլ մեքենա է հավասարվել: Ըստ ականատեսների, լրագրողի ուղղությամբ 8 կրակոց է արձակվել, հայտնում է [url=http://www.dw.com/ru/во-франции-тяжело-ранен-азербайджанский-журналист/a-43195274]Deutsche Welle[/url]-ն: Նամազովը ծանր հրազենային վիրավորում է ստացել մեջքից, նրա կինը վիրավորվել է գլխից: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կինը մահացել է: Ավտոմեքենան, որից կրակ էր բացվել, հեռացել է հանցագործության վայրից: Կոլոմյեի համայնքապետ Կարին Տրաբալ-Միշելեն, Ֆանս-պրես գործակալության հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը «քաղաքական հաշվեհարդար է», որովհետև Ռահիմ Նամազովը «լրագրող էր, որին հայրենիքում բանտարկել և խոշտանգել են», և նա քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում: Ռահիմ Նամազովը ժամանակին անդրադարձել էր Ադրբեջանի բանակում զինծառայողների նկատմամբ կիրառվող անմարդակային և դաժան վերաբերմունքին, մասնավորապես՝ զինծառայողներին սպանելու և օրգանները վաճառելու աղմկալի դեպքերին: Լրագողական գործունեության համար Նամազովը Ադրբեջանում 6 ամիս անցկացրել էր բանտում, այնուհետև տարագրվել Ֆրանսիա և 2010-ին ստացել քաղաքական ապաստան:

Նմանատիպ նյութեր