211652_close_icon
views-count2754 դիտում article-date 20:52 30-03-2018

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալի հետ

Մարտի 27-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի (Miluše Horská) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, մասնավորապես խոսվեց միջխորհրդարանական փոխգործակցության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին։ Նախնական համաձայնություն ձեռք բերվեց Միլուշե Հորսկայի հովանավորությամբ Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակին նվիրված մշակութային ձեռնարկ կազմակերպելու վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձան նաև փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությանը, դրանց օրակարգի ձևավորմանը և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին առնչվող հարցերին։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրեց հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի ապակառուցողական մոտեցումների պատճառով չեղարկելու, Ադրբեջանի ղեկավարի՝ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին շրջանի աննախադեպ ռազմատենչ հայտարարությունների մասին։

Նմանատիպ նյութեր