211652_close_icon
views-count50608 դիտում article-date 18:11 30-03-2018

Նոր Նորքի թաղապետը իր քթի տակ եղած, բնակիչների համար պատուհաս դարձած խցանված դիտահորերը չի տեսնում. Ինչո՞ւ են որոշ պաշտոնյաներ ուղտի ականջում քնած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 10 տարուց ավելի է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 37 շենքի բնակիչները ամեն Աստծո օր սպասում են, թե վերջապես թաղապետարանի պաշտոնյաները երբ կբարեհաճեն ու կվերացնեն բակում ջրահեռացման խողովակներում կուտակված աղբը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնյաները ամեն անգամ ընտրությունների նախաշեմին, երբ այցելում են մեր շենք, ամենավերջին սրբություններով երդվում են, որ կանեն ամեն ինչ՝ խցանված դիտահորերը մաքրելու ուղղությամբ: Սակայն ընտրություններն ավարտվում են, իսկ նրանց խոսքերը դառնում են օդ: Երբ ամպը մի թեթև փռշտում է, մենք մեզ զգում ենք Վենետիկում, մնում է մի քանի հատ լոդկեք վերցնենք որ կարողանանք մտնենք պադյեզդներ: Պատկան մարմիններին թողես ամպագոռգոռ կհայտարարեն, թե իրենք անում են ամեն ինչ, որպեզի շենքերի հիմքերը չթուլանան, այս դեպքում՝ ամեն անձրևից հետո ջրերը լցվում են շենքի նկուղ, վնասելով հիմքերը: Եթե կարճ ժամանակում հետևություններ չանեն ու խնդիրը չլուծեն, ողջ շենքը դառնալու է վթարային ու բնակիչներով հայտնվելու ենք փողոցում: Էդ ժամանակ արդեն ուշ կլինի պաշտոնյաների միջամտությունը»: Բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի ու վերջապես խնդիրը լուծեն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր