211652_close_icon
views-count2343 դիտում article-date 18:24 30-03-2018

ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Վահան Մարտիրոսյանը իր ցավակցությունը հայտնեց դեսպանին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ։ Նա նշեց, որ կատարվածից պետք է ճիշտ հետևություններ անել՝ նման դեպքերը կանխելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի և կապի ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Նախարարը մասնավորապես շեշտեց ռուսական կազմակերպության հետաքրքրվածությունը մեր երկրում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ։ Դեսպանը, կարևորելով տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը երկրի տնտեսության մեջ, նշեց, որ այն ոչ միայն նպաստում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների մեծացմանը, այլև զբոսաշրջության ոլորտի առաջընթացին: Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Իվան Վոլինկինին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նրան իր հետագա գործունեության մեջ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր