211652_close_icon
views-count9098 դիտում article-date 16:38 30-03-2018

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային զբոսանք՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների համար

Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներին հետաքրքիր անակնկալ է մատուցվել: ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նրանց համար կազմակերպել է զբոսանք՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղով: Կուրսանտները ծանոթացել են Երևանի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին, ինչես նաև դրանց պատմությանը: Զբոսավարը պատասխանել է հյուրերի՝ մայրաքաղաքին վերաբերող հարցերին: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով նմանատիպ սոցիալական նշանակության նախագծերն իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր