211652_close_icon
views-count10066 դիտում article-date 16:12 30-03-2018

Բաքվի մոտակայքում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում haqqin.az կայքը։ Ժայթքումը տևել է 7 րոպե, ցեխային լավան բարձրացել է 100-150 մետր և տարածվել մոտ 2 հա տարածության վրա: Սա ընթացիկ ընթացքում ցեխային հրաբխի ժայթքման երրորդ դեպքն է: Ադրբեջանի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում էր տեղի ունեցել նաև մարտի 1-ին: Հունվարի 16-ին Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի էր ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա:

Նմանատիպ նյութեր