211652_close_icon
views-count5336 դիտում article-date 14:46 30-03-2018

Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/03/30/%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC/126310]ermenihaber.am[/url] կայքը։ Այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով: Իսկ այժմ, ի նշան բողոքի, անհայտ անձինք Ստամբուլի Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի պողոտաներում ու փողոցներում փակցնում են թռուցիկներ, որոնցում պատկերված է պատրիարքի փոխանորդի դիմանկարը՝ աչքերը սև ժապավենով փակված: Գործին միջամտել է Ստամբուլի ոստիկանությունը, որը նկարները փակցնողների ինքնությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է փողոցներում տեսախցիկների ձայնագրությունները: Պոլսահայ փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցում նկար փակցնելը հանցանք չի համարվում, եթե նկարների բովանդակությունը հանցակազմ չի պարունակում Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/03/30/%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC/126310]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր