211652_close_icon
views-count90605 դիտում article-date 13:24 30-03-2018

Ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված, Չարենցի փողոցում կրակոցներ արձակած 25-ամյա կասկածյալը, ով բերման էր ենթարկվել շոգեբաղնիքից, որտեղ էլ հայտնաբերվել էր «Մակարով» ատրճանակը, կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 25-ամյա Մեկսետ Սարգսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նաիրա Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Մ. Սարգսյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվել և տեղափոխվել է Նուբարաշենի բանտ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա կասկածվում է մարտի 26-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 167 հասցեի մոտ Կարեն Մարգարյանի կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 35 NՏ 145 համարանիշի ավտոմեքենային մոտենալու, ձեռքերով հարվածելու, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակից օդ կրակելու և փախուստի դիմելու մեջ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արամ Պապյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության ծառայողներով Մ. Սարգսյանին հայտնաբերել էին Արաբկիր վարչական շրջանում գործող «Գոլդ» հյուրանոցային համալիրի թիվ 44 սենյակ-շոգեբաղնիքից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրի հետնամասում էլ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ իր պահունակով, որի մեջ եղել է փամփուշտներ։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ Չարենցի փողոցում կրակված պարկուճը կրակվել է նշված հյուրանոցային համալիրի հետնամասում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/28/1092440/]հայտնել [/url]էինք, որ մարտի 27-ին, Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ դիմակավորված ոստիկանները Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդների էին բերման ենթարկել։ Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնական ու Արաբկիրի բաժնի ծառայողները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել էին, որ նշված հյունարոցային համալիրի թիվ 44 սենյակ-շոգեբաղնիքում էր գտնվում Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցում հաշվառված 25-ամյա Մեկսետ Սարգսյանը, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում էր մարտի 26-ին Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու և իր մոտ եղած հրազենով կրակոց արձակելու մեջ։ Փաստի առթիվ հարւցված քրեական գործի շրջանակում Մ. Սարգսյանը ձերբակալվել էր։ Իսկ ավելի վաղ ArmLur.am-ի լրագրողը ականատես էր եղել, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդներ էին բերման ենթարկվել: Դիմակավորված և զինված ոստիկանները մտնելով հյուրանոցային համալիր, այնտեղից մի քանի քաղաքացիների էին բերման ենթարկել: Հյուրանոցից հաստատել էին բերման ենթարկելու փաստը, սակայն այլ մանրամասներ հրաժարվել էին հայտնել ArmLur.am-ին։ [b]Կալանավորված, 25-ամյա Մեկսետ Սարգսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0648369001522402205702805.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր