211652_close_icon
views-count4175 դիտում article-date 09:08 30-03-2018

Ռուսաստանը պետք է փոխի իր վարքագիծը. Ջոն Հանթսման. «Ամերիկայի ձայն»

«Անհնար է ամեն ինչ միշտ կատարյալ կերպով իրագործել»,- ծիծաղով նշել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել էր Վլադիմիր Պուտինին: Նշենք, որ Թրամփի հեռախոսազանգը զարմացրեցրել էր նույնիսկ Սպիտակ տան խորհրդականներին, ովքեր նրան խորհուրդ էին տվել խուսափել այդ քայլից: Այս հեռախոսազանգը նաև սխալ ազդակ էր ուղարկել Մոսկվա՝ հույս արթնացնելով, որ ԱՄՆ-ը հնարավոր է չմիանա 2 տասնյակից ավելի արևմտյան երկրներին, որոնք վերջերս Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառեցին՝ իրենց երկրներից արտաքսելով ռուս դիվանագետներին՝ի պատասխան Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման սկանդալին: Ամերիկայի ձայնին տված բացառիկ հարցազրույցում, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին և նշել, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի որդեգրած ռազմավարությունը չի փոխվել: «Կարող եմ ասել, որ այս աշխատանքը ստանձելու առաջին իսկ օրվանից, այն ինչ քննարկել եմ նախագահի հետ Ռուսաստանի վերաբերյալ փոփոխության չի ենթարկվե: Նա շատ հաստակամ է՝ ձգտելով բարիդրացիական հարաբերություններ, կենդանի և առողջ երկխոսություն ունենալ՝ չնայած առկա մարտահրավերներին»: Հանթսմանը թերևս շեշտել է, որ Թրամփը «... ակնկալում է երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ ցանկացած մակարդակի և ձևաչափի հանդիպումների կազմակերպում՝ ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանն ու առաջընթացին: Հաշվի առնելով մասնավոր հատվածում իմ երկար տարիների փորձը և այն, որ ես աշխատել եմ թե հանրապետական և թե դեմոկրատ նախագահների հետ՝ կարող եմ ասել, որ նա արդյունք ակնկալող անձնավորություն է: Նա ցանկանում է իմանալ՝ որ ուղղությամբ ենք մենք ընթանում, ինչ առաջընթաց ունենք, օրինակ՝ Ուկրաինայի և այլ հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շահագրգռված է արդյունքներ գրանցելու և հարաբերությունների կարգավորման գործում»: Սառը պատերազմի տարիները հիշեցնող այս ժամանակահատվածում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Հանթսմանը, ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված: Դեսպան Հանթսմանը պատրաստվում է՝ ԱՄՆ-ից մի քանի տասյնակ ռուս դիվանագետների վտարման որշման Կրեմլի պատասխան քայլին. «Ես ակնկալում եմ, որ նրանք կարձագանքեն, իսկ արդյոք նրանց պատասխանը կլինի համաչափ, թե անհամաչափ, սպասենք, կտեսնենք», - ասաց նա: Հանթսմանի խոսքերով` Ռուսաստանի հետ առճակատումը չի ավարտվի, նույնիսկ եթե Կրեմլը համարժեք արձագանքի նոր պատժամիջոցներին: Արևմուտքի և Ռուսաստանի կոնֆլիկտը չի սկսվում և ավարտվում միայն ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա 33-ամյա դստեր Յուլիայի թունավորման սկանդալով: Հանթսմանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը դառնա պատասխանատու գործընկեր և հրաժարվի իր չարամիտ գործունեությունից` մատնանշելով Սիրիայի հակամարտությունում Ռուսաստանի ներգրավածությունը, մասնավորապես քիմիական զենքի կիրառումը: Ինչպես և իր տված նախկին հարցազրույցներում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4323633.html]Ամերիկայի Ձանին[/url] հետ զրույցի ընթացքում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը կրկին անգամ նշել է, որ ԱՄՆ-ը հետևողական է լինելու Մեծ Բրիտանիայում թունավորվախ նապկին ռուսական գործակալի գործի թափանցիկ և արդար հետաքննությանը:

Նմանատիպ նյութեր