211652_close_icon
views-count4091 դիտում article-date 23:23 29-03-2018

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր՝ մարտի 29-ին, ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին` դեսպանի պաշտոնում երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ ՔԿ նախագահը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև սերտ համագործակցությունը և, մասնավորապես, քրեական գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկատվության փոխանակումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու պատժի անխուսափելիությանը, քաղաքացիների իրավական պաշտպանությանը։ Ա.Հովսեփյանը փաստել է, որ այս տարիների ընթացքում արդեն իսկ դրվել են համագործակցության արդյունավետությունը երաշխավորող կառուցակարգերը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Դեսպանը նշել է, որ Հայաստանից մեկնում է ամենաջերմ տպավորություններով և կմնա Հայաստանի մշտական աջակիցը: ՀՀ ՔԿ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ իր հետագա դիվանագիտական աշխատանքում։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր