211652_close_icon
views-count16978 դիտում article-date 22:34 29-03-2018

Երևանում գողացել են «Օրինաց Երկիր» կուսակցության երիտասարդական միության փոխնախագահի բջջային հեռախոսն ու դրամապանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 28-ին, Երևանի բնակիչ, 22-ամյա Անի Ղրզոյանը դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 15:40-ն ընկած ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցի 10 հասցեի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող լսարանի դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով՝ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր iPhone 6s տեսակի բջջային հեռախոսը և դրամապանակը: Դրամապանակում եղել է գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ղրզոյանը սովորում է Եվրոպական տարածաշրջանային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նա «Օրինաց Երկիր» կուսակցության երիտասարդական միության փոխնախագահն է: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր