211652_close_icon
views-count16028 դիտում article-date 22:08 29-03-2018

ՌԴ-ն արտաքսում է 60 ամերիկացի դիվանագետների և փակում է Սանկտ Պետերբուրգում հյուպատոսությունը

ԱՄՆ հանդեպ պատասխան միջոցները ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում, հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացնում են ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան միջոցների մասին: «Այս պահին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրված է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնում է նրան Միացյալ Նահանգների դեմ ուղղված պատասխան միջոցների բովանդակությունը», - ասել է նա: «Այն ներառում է նույն թվով դիվանագետների արտաքսում եւ Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության գործունեության թույլտվության կասեցման մասին մեր որոշումը», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Սերգեյ Լավրովը նաեւ ասել է, որ բացի ԱՄՆ-ից, այլ երկրների նկատմամբ Մոսկվայի միջոցները, ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսմանը, նույնպես հայելային կլինեն: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն արտաքսել էր 60 ռուս դիվանագետների եւ փակել Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը՝ նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված:

Նմանատիպ նյութեր