211652_close_icon
views-count4031 դիտում article-date 16:16 29-03-2018

Դոնալդ Թրամփն իր անձնական բժշկին նախարար է նշանակել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ վետերանների հարցերով նախարար Դևիդ Շուլկինը հրաժարական է տալիս։ Սպիտակ Տան ղեկավարը հավելել է, որ Շուլկինի տեղն այսուհետ զբաղեցնելու է իր անձնական բժիշկը՝ դոկտոր Ռոննի Ջեքսոնը։ «Ամրիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ Տան աղբյուրները հայտնել են, որ առայժմ ժամանակավոր պաշտոնակատարը կլինի պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուիլկին։ Ռոննի Ջեքսոնը ԱՄՆ ՌԾՕՈՒ պաշտոնաթող փոխծովակալ է, իսկ Թրամփի բժիշկն է դեռևս Ջորջ Բուշ կրտսերի ղեկավարման տարիներից։

Նմանատիպ նյութեր