211652_close_icon
views-count16761 դիտում article-date 14:19 29-03-2018

Կոնդի ամառանոցը՝ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան, իսկ նախագահական ինքնաթիռը՝ քաղավիացիային

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/928034.html]«Արմենպրեսը»[/url], կառավարության որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլի 9-ից։ ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս «Ա-319-132» օդանավը ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» կարգադրությամբ՝ Էյրբաս «Ա-319-132» տեսակի 1998 թվականի արտադրության օդանավը հանվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից:

Նմանատիպ նյութեր