211652_close_icon
views-count6792 դիտում article-date 15:24 29-03-2018

Մեծ շաբաթօրյակ՝ ապրիլի 14-ին. «Մաքուր Հայաստան» ծրագիրը շարունակվում է

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակությանը և նշեց, որ հարկավոր է նախատեսել տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ: «2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել է։ Արդյունքում՝ 2018 թվականի մարտի դրությամբ արձանագրված 2031 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622, իսկ դեռևս փակման ենթակա են 108-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ, աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման մասով պայմանագրերի թիվը չնայած առկա դրական զարգացումների, դեռևս բավարար և ընդունելի չէ»,- [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը։ Հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրներին հրատապ լուծման կարիք՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին առաջարկեց 10-օրյա ժամկետում hամագործակցելով Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ՝ մշակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։ «Ծրագիրը մշակելիս պետք է նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,- ասաց Կարեն Կարապետյանը։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց 1-ին կետով նախատեսված աշխատանքները ավարտելուն պես մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան նոր գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Նմանատիպ նյութեր