211652_close_icon
views-count59800 դիտում article-date 14:30 29-03-2018

Երևանում խոշոր ու ողբերգական վրաերթ-ավտովթարի փաստով 21-ամյա կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ձերբակալվել է Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ՝ 21-ամյա Հարություն Մուրադյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/27/1092370/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 27-ին խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, բախվել էին Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի, Fiat մակնիշի 35 MT 296 համարանիշի և Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բախումից հետո Hyundai-ը վրաերթի էր ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշի և Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենաներին։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։ Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, իսկ բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և մոտ 11 մետր շպրտվել էր։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր