211652_close_icon
views-count4787 դիտում article-date 08:49 29-03-2018

MeToo (#ԵսՆույնպես) արշավը ներթափանցեց Ռուսաստան. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի ավելի քան 30 լրատվամիջոցներ, բազմաթիվ լրագրողներ և մեդիա ոլորտի մասնագետներ իրենց համերաշխությունն են հայտնել Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի անպարկեշտ վերաբերմունքին արժանացած 4 կին լրագրողներին, ում նկատմամբ Սլուցկին սեռական ոտնձգություններ է իրականցրել և սեռական հարաբերություններ ունենալու ոչ կոռեկտ առաջարկներ արել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4321333.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Լրագրողների բոյկոտը ավելի լայն արձագանք ստացացավ հատկապես, երբ Էթիկայի հանձնաժողովը հրաժարվեց բավարարել հետաքննություն իրականացնելու լրագրողների պահանջը և փոխարենը մեղադրեց լրագրողներին սադրիչ վարքագիծ դրսևորելու մեջ: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի անձնակազմը իր համերաշխությունն է հայտնում ռուս օրենսդրին մեղադրանքներ ներկայացրած կին լրագրողներին», - հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանից Օլգա Բիչկովան: Դումայի օրենսդիրները Սլուցկիին ներկայացված մեղադրանքներին գնահատական տալու փոխարեն խորհուրդ են տվել լրագրողներին վերանայել իրենց վարքագիծը ու այլ աշխատանք փնտրել, եթե չեն ցանկանում սեռական ոտնձգությունների ենթարկվել: Ըստ որոշ փորձագետների՝ ռուս լրագրողների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալը կարող է դառնալ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնսթեյնի սկանդալի ռուսական տարբերակը: Դումայի հարևանությամբ գտնվող 69 Pints փաբի համասեփականատեր Անդրեյ Դեմչենկոն հրաժարվում է սպասարկել Էթիկայի հանձնաժողովի կարծիքը կիսող Դումայի օրենսդիրներին: «Մեր որոշումը դրականորեն ընդունվեց մեր հաճախորդների մեծամասնության կողմից, ինչը շատ անսպասելի և ուրախալի էր մեզ համար», - ասում է 69 Pints փաբի համասեփականատեր Անդրեյ Դեմչենկոն: Կանանց իրավունքների պաշտպան Աննա Ռիվինայի կարծիքով Լեոնիդ Սլուցկիի սկանդալը Ռուսաստանում առկա հասարակական և մշակութային խորքային խնդիրները խորհրդանշող սառցաբեկորի միայն վերին մասն է: «Ընտանեկան բռնությունը և աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները միմյանց փոխկապացված են», - գտնում է Կանանց իրավունքների պաշտպանը: Ակտիվիստ Ալյոնա Պոպովան լիահույս է, որ Ռուսաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի կողմից սեռական ոտնձգության և բռնության ենթարկված կանանց պատմությունները նախադեպ կդառնան և կօգնեն, որ #MeToo (#ԵսՆույնպես) հանրային հնչեղություն ստացած սոցիալական արշավը ներթափանցի նաև Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր