211652_close_icon
views-count23670 դիտում article-date 23:41 28-03-2018

«Փյունիկ» հիմնադրամը շտապբուժօգնության ավտոմեքենա նվիրաբերեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, որը գործունեություն է ծավալում կրթության, մշակութային, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության ավտոմեքենա: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց , որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ արդեն վաղուց են աշխատում և բազմիցս աջակցել են Կենտրոնին, իսկ շտապօգնության ավտոմեքենան առավել կարևոր և առաջնահերթ է»,-ասաց տնօրենը: «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու : Հիմնադրամի ներկայացուցիչները եղան նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շենքում, որտեղ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին ծրագրերը, ինչպես նաև կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր