211652_close_icon
views-count2043 դիտում article-date 19:40 28-03-2018

Ծաղիկներ խոնարհվեցին, մոմեր վառվեցին. հարգանքի տուրք Կեմերովոյի հրդեհի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 28-ին, հայաստանյան բուհերը, երիտասարդական տարբեր կազմակերպություններ ներկայացնող հարյուրավոր երիտասարդներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ծաղիկներ խոնարհեցին, մոմեր վառեցին ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի հրդեհի զոհերի։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ցավակցությունը հայտնեց ռուս ժողովրդին, ողբերգության զոհերի հարազատներին, տուժածներին։ Նա նշեց, որ Կեմերովոյում տեղի ունեցածը ցնցել է մարդկանց, հայ երիտասարդները արդեն մի քանի օր այցելում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ՝ իրենց ցավը, կսկիծն ու նաև զորակցությունը հայտնելով բարեկամ ժողովրդին։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր