211652_close_icon
views-count4928 դիտում article-date 19:27 28-03-2018

Հարգանքի տուրք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 68-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, պատգամավորների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն: Կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Եռաբլուր պանթեոնում Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Նմանատիպ նյութեր