211652_close_icon
views-count6509 դիտում article-date 18:26 28-03-2018

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա: Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով: [img]http://st0.shamshyan.com/editor/0655719001522247127388647.jpg[/img] [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր