211652_close_icon
views-count88458 դիտում article-date 18:54 28-03-2018

Ոստիկանության գնդապետը հերքում է, որ ինքը մեղայականով ներկայացել է իրավապահներին, իսկ տղան էլ դեպքի վայրից փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արման Թամրազյանը այսօր՝ մարտի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որոշ տեղեկություններ ներկայացրեց 2017 թ-ի օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին: Ա. Թամրազյանը պաշտպանում է նշված քրգործով կալանավորված, կասկածյալ Սուրեն Ջեյրանյանի շահերը: Փաստաբանը հայտնում է, որ նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ բացթողումներ, որոնց մասին դատաքննության ժամանակ, երբ կսկսվի ապացույցների հետազոտումը, ինքը կներկայացնի դատական նիստին: Դատական նիստը տեղի է ունենում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում և այն վարում է Սուրեն Մնոյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանը ասում էր, որ իր պաշտպանյալ Ս. Ջեյրանյանը հայտարարել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին եղել է Ռաֆայել Սարգսյանը: Նշված փաստը հիմնավորել է նաև գործով անցնող Լիլիթ Բաղդասարյանը, ով վթարի պահին խոսել է Ս. Ջեյրանյանի հետ տեսազանգով: Ֆոտոլրագրողի հարցին՝ այդ դեպքում, եթե Ս. Ջեյրանյանը չի վարել ավտոմեքենան, ապա ինչու է նրա հայրը՝ ոստիկանության նախկին գնդապետ Սամվել Ջեյրանյանը, ինքնակամ ներկայացել ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ մեքենան ինքն է վարել: Փաստաբանը այդ հարցին պատասխանեց, որ նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և եթե նման բան լիներ, ապա քրեական գործում այդ մասին գոնե մեկ բառով նշում կլիներ, մինչդեռ այդ մասին ոչինչ չկա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի օրը Ս. Ջեյրանյանն ու Ռ. Սարգասյանը Գյումրիում են եղել և միասին են վերադարձել Երևան ու ավտոմեքենան վարել է Ռ. Սարգսյանը, ով սկզբից հերքել է որ ինքն է վարել, սակայն հետո խոստովանել է, որ այո, ես վարել եմ ավտոմեքենան, բայց ճանապարհի կեսից մեքենան վարել է Ս. Ջեյրանյանը: Մի խումբ փորձագետներ էլ, ովքեր հասկանալի պատճառով հրաժարվեցին իրենց անունները նշել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ավտոմեքենայի վնասված դիրքից պարզ է դառնում, որ վնասվածքներ պետք է ստանար վարորդի կողքի նստած ուղևորը, իսկ վարորդը վնասվածքներ չէր ստանա, ու այս դեպքում վնասվածքները ստացել է Ս. Ջեյրանյանը ու հիմա դատարանը պետք է անաչար դատաքննություն կատարի, որպեսզի ողբերգական ավտովթարի իրական մեղավորը հայտնաբերվի: Մանրամասները՝ տեսանյութում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/08/1074307/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2017 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Առաքելյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Սահակ Մինասյանը միջնորդություն էին ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Աշտարակ), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում էր օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս մահվան ելքով ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով Нива-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս երթևեկում էր թույլատրելի սահմանված արագությամբ, տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարից հետո Սուրեն Ջեյրանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ արդեն առավոտյան ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ ոստիկանության գնդապետ, ով նախկինում աշխատել էր կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, հայտնել էր, որ Volkswagen Passat-ը վարել էր ինքը։ Սակայն Նաիրիի քննիչները «մեծն» գնդապետի «կուտը չէին կերել» և, տեսնելով, որ իր «հեքիաթները» չեն անցնում, տղային՝ Սուրեն Ջեյրանյանին, մեղայականով ներկայացրել էր քննչական մարմին։ Ի դեպ, տղայի երեսին կային վթարի հետևանքով առաջացած վերքեր, ինչը ևս մեկ անգամ փաստում էր, որ մեքենան վարել էր գնդապետի որդին։ Ֆոտոլրագրողը հայտնլ էր, որ դատավոր Գոհար Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Ջեյրանյանը կալանավորվել էր, ով տեղափոխվելու էր ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։ [b]Փաստաբան Արման Թամրազյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0735390001522249673489547.jpg[/img] [b]Քրեական գործով անցնող Ռաֆայել Սարգսյանն է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0323911001522261802905014.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր