211652_close_icon
views-count12742 դիտում article-date 15:33 28-03-2018

Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանին Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել երկիր

Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մարտի 23-ին մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրեսը»[/url], այս մասին Օգանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել էր Բաքու։ Սակայն Կարինեի՝ օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո՝ հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։ Կատարվածի առնչությամբ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է. «Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։ Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»։

Նմանատիպ նյութեր