211652_close_icon
views-count2858 դիտում article-date 19:14 28-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խարդախության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր