211652_close_icon
views-count3710 դիտում article-date 12:44 28-03-2018

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին հոբելյանի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշվում է, որ Ա. Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը։ Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր