211652_close_icon
views-count2668 դիտում article-date 11:26 28-03-2018

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը վստահեցնում է՝ ակադեմիայի շենքը չի վաճառվում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ակադեմիայի շենքը վաճառելու մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: Լրագրողների հետ զրույցում Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ որևէ պաշտոնյայի կողմից չի լսել, որ շենքը կարող է վաճառվել: «Այդ խոսակցություններն էլի դուք եք տարածում: Ես որևէ պաշտոնյայից չեմ լսել, որ շենքը կարող է վաճառվել»,- «[url=https://armenpress.am/arm/news/927867.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը հայտարարել է, որ գիտությունների ազգային ակադեմիայի շենքը չի վաճառվելու:

Նմանատիպ նյութեր