211652_close_icon
views-count3115 դիտում article-date 11:39 28-03-2018

Տեղի է ունեցել սեմինար` նվիրված գյուղատնտեսության ոլորտում ֆինանսների հասանելիության բարելավմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, մի շարք ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ֆերմերներ Ֆրանսիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել փորձի փոխանակման և ագրոոլորտին առնչվող հարցերի քննարկման նպատակով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշում է, որ աշխատաժողովի գլխավոր թեման վերաբերում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը. «Համադրում ենք պետության կողմից առաջարկվող մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիության ծրագրերը, դրան գումարում ենք նաև նոր դրամաշնորհային ծրագիրը, որ ԵՄ դրամական ռեսուրսներով տրամադրվել է Հայաստանին Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով»: Դրամաշնորհային՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվում է 10 մլն եվրո: Գումարն ուղղվելու է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, պտուղների վերամշակման ու հողերի կոնսոլիդացման ուղղությամբ կատարվող ծրագրերի իրագործմանը: Այս ծրագրի միջոցով Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարին հարակից համայնքների հողերը կխոշորացվեն և կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ նմանօրինակ աշխատաժողովներն առավել կամրապնդեն երկրների միջև կապն ու ոլորտի տարբեր ներկայացուցիչների համար փորձի փոխանակման հարթակ կդառնան: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր